Բլեյան կրթական ցանցը՝ ձեր բնակավայրում․ հավաք

IMG_3011

Հարգելի ծնողներ, հայտնի պատճառով մարտի 6-ի հանդիպումը տեղափոխվում է: Լրացուցիչ կտեղեկացնենք:
Հանդիպման համար գրանցումը շարունակվում է, կարող եք գրանցվել:
Երևանի, ՀՀ մարզերի, համայնքների բնակիչներ

Ինչպես հայտարարել-տեղեկացրել ենք՝ Բլեյան կրթական ցանցը տարածվում է Հայաստանում, մոտենում ձեր բնակավայրին: Բլեյան ցանցի հեղինակային կրթական ծրագիրը, ձեր նախաձեռնությամբ, կարող է իրականացվել ձեր բնակավայրում։

Այսպիսով․

Երևանի, ՀՀ մարզերի քաղաքների, գյուղերի բնակիչների, ընտանիքների՝ Բլեյանի դպրոցով հետաքրքրվողների համար մարտի 6-ին կրթահամալիրում կազմակերպվում է հավաք՝  Բլեյան ցանցին,  հեղինակային կրթական ծրագրին, միջավայրին ծանոթանալու նպատակով։
Հավաքին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել այս թերթիկը։

Խրախուսվում է ընտանիքներով մասնակցությունը (հատկապես երեխաների մասնակցությունը ցանկալի է): Գիշերակացի կարիք ունեցողները կարող են գիշերել կրթահամալիրի հյուրատանը:

Մարտի 6`  ժամը 09.00-16.00
Մեկնարկը՝ կրթահամալիրի Կենտրոնում
(Երևան, Հարավ-Արևմտյան թաղամաս, Րաֆֆու 57, Սուրբ երրորդություն եկեղեցու դիմացի փողոց)

Ծրագրում․

  • շրջայց կրթահամալիրում, ծանոթացում միջավայրին
  • մասնակցություն նախակրթարանի գործունեությանը, կրտսեր դպրոցի ուսումնական պարապմունքներին
  • հանդիպում-հարց ու պատասխան նախադպրոցականի լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանի, 1-3-րդ դասարանների «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավար Լուսինե Փաշայանի հետ
  • հանդիպում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
  • մասնակցություն ուրբաթօրյա ուսումնական համերգին

Հարցերի համար կարող եք զանգել՝ 093 309,389, գրել՝ topchika@mskh.am, դիմել ֆեյսբուքով Արմինե Թոփչյանին։

Ֆեյսբուքյան ասուլիս

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s