Լսեցեք իմ գիրը՝ որպես նոր մի հայտարարություն, պատասխան, եթե հարցում արել եք որևէ ձևով, որևէ տեղում. ինչո՞ւ մեր մանկավարժությունը կրթահամալիրի Բանգլանդեշից չի մոտենում ձեր բնակավայրին… 2018-ի մեր անելիքում կա, ու մենք պատրաստված ենք հեղինակային մանկավարժության բաց ցանց ստեղծելուն հանրապետությունով մեկ, կրթության բովանդակության ու ձևի՝ ծնողի-ընտանիքի ընտրությամբ կազմակերպումը մոտեցնելով մարդու բնակավայրին, մատչելի-հավասար դարձնելով այն Հայաստանով մեկ, որպես ՀՀ օրենքով սահմանված պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված, ՀՀ ԿԳՆ պայմանագրով պատվիրված աշխատանք: Ծափահարեք մեզ մեր ստեղծած մանկավարժության ու նրա ցանցային կազմակերպման համար, որպես տարածում, և ինքնակազմակերպվեք՝ որպես համայնք, խումբ-նախաձեռնություն-պատվիրատու-կազմակերպիչ, ու մենք գալիս ենք: Սկսել ենք նախադպրոցական կրթությունից, սկզբնական կրթությունից, որտեղ էլ այն լինի՝ որպես ինքնուրույն գործող նախադպրոցական հաստատությունում, հիմնական դպրոց-պարտեզում, կրտսեր դպրոցում՝ իր նախակրթարանով, ինչպես կրթահամալիրում է մեր… Երբ ասում եմ բաց ցանց, նկատի չունեմ հաստատության (շենքի, գույքի) մեզ՝ կրթահամալիրին պատկանելը, այլ ուսուցման միասնական կազմակերպումը, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես ցանցի և նրանով տարածվող մանկավարժության համակարգող և կազմակերպիչ։ Սրանից էլ պարզ ձև՞… Ձեզ ի՞նչ է մնում՝ ողջունելը մեզ, ինչպես ողջունում էին մեր Նիկոլին պարմանիները, ա՛յ մեծահասակներ, որ բախտավոր մարդիկ եք, որ երեխաներ ունեք՝ երկու տարեկանից սկսած, ու մեր կրթական աշխարհում այսպիսի մի հեշտ ներկայություն ունեք… ողջունեք մեզ, ինչպես հրապարակում, երկու ձեռքը վեր… Դուք ընտրության առաջ եք՝ հակաբռնի, սիրո և համերաշխության հայաստանյան միջավայրում…
Հարգելի Տիգրան Պետրոսյանը Գյումրիից հարցնում է․«Որպես ծնող ուզում էի ձեզանից ճշտել, արդյո՞ք հավանական է, որ սեպտեմբեր ամսին ձեր կրթահամալիրը Գյումրիում կբացի իր մասնաճյուղի դռները, և եթե՝ այո, ապա սկսած ո՞ր դասարանի աշակերտների դիմաց»։
Կկայանա՞ հունիսի 18- 22-ի՝ «Բարեկամություն» անունով մանկավարժական նորարարության ճամբարի շրջանակում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և իր աշխատակազմի նախատեսված այցը կրթահամալիր, շրջայցը, կլոր սեղանը․․․ Օրակարգում, Տիգրա՛ն Պետրոսյան և հեղինակային մանկավարժությամբ հետաքրքրված պատվիրատու-գործըկերներ հանրապետությունով մեկ, ձեր այս մտահոգությունն է։ Հարգելի նախարարը՝ իր աշխատանքային հասարակական-քաղաքական գործունեությամբ հուսալի աջակիցն է մեր մանկավարժության տարածման։ Ահավասիկ․ անցյալ տարի ճամբարային այս շրջանում Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահը, ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը նորից կրթահամալիրում էր։ Շատագիր-շատախոս չլինելու համար ընթերցողի մեդիափաթեթ ենք պատրաստել։ Ի՞նչն է խանգարում մեզ, ԿԳՆ նախարարությանը, կրթահամալիրին և կրթության ընտրության իրավունքը իրացնող քաղաքացիներին, նրանց նախաձեռնող խմբերին ու համայնքներին՝ գյուղերում, քաղաքներում, որ հեղինակային կրթական ծրագրերի բաց ցանցի հանգույցների ստեղծման, ծավալման գործը անդադրում-կոնկրետ առաջ մղեն․․․ Թվում է՝ ոչինչ։ Ես որպես կրթահամալիրի-կրթական բաց ցանցի հիմնադիր-հեղինակային խմբի ղեկավար, ամբողջությամբ այս ծառայության մեջ եմ։ Որտե՛ղ և երբ կառաջանա-կմիանա մեր կրթական ցանցային առաջին արտաբանգլադեշյան (արտակրթահամալիրային) կրթական հանգույցը, ինչպիսի տեսքով՝ նախակրթարան, դպրոց-պարտեզ, թե՞… կիմացվի։ Ձեր քայլն արեք, լսո՞ւմ եք, մենք իրական ինքնակազմակերպում ենք առաջարկում ձեր հանրային-կրթական պահանջի։