ՀՀ կառավարության որոշումով, Աշոտ Բլեյանի հեղինակային մանկավարժական նախագծով ստեղծված «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների միավորում է՝ հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման, անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ: Կրթահամալիրն իր մասնաճյուղերով գործում է Երևանում՝ Հարավարևմտյան թաղամասում: Վայոց ձորի մարզում կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնն է, որտեղ կազմակերպվում են շուրջտարյա դպրոց բնության գրկում, նախագծային-ստեղծագործական հավաքները, ճամբարներ։
Կրթական ծրագիր ընտրելու իրավունքը նաև մարզերում ապահովելու պահանջով առաջացավ Բլեյան կրթական բաց ցանցը՝ այլընտրանքի հնարավորություն տալով յուրաքանչյուր հայաստանցու, իր կրթական աշխատանքի հեղինակը դառնալու:
Կրթական ցանցի տարածման հարցում հնարավոր համագործակցության ակնկալիքով Ձեզ հարմար օր, ժամի առաջարկում ենք հանդիպել կրթահամալիրում: Եթե հետաքրքրեց, գրեք կամ զանգեք…
E-mail. bleyan@mskh.am, topchika@mskh.am,
Հեռ․՝ 094 43 10 99, 093 309 389,
Բլեյան կրթական ցանցի գրասենյակ. 010 74 72 46, 091 43 10 99
Հասցե՝ Րաֆֆու 57, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կենտրոն
E-mail. info@mskh.am