Սովորողի ընդունելության կարգ

82972508_3013034395386976_6524754435925606400_oՍովորողի ընդունելությունը կրթահամալիր շուրջտարյա է:

2-5 տարեկանների խնամքի և զարգացման խումբ (խումբ) ընդունում են ազատ տեղերի առկայության դեպքում: Առաջնությունը տրվում է կրթահամալիրում աշխատողի երեխային, դպրոցում, կրթահամալիրում սովորող քույր-եղբայր ունեցող երեխային: Ընդունվող երեխան պետք է ունենա ինքնասպասարկման նվազագույն կարողություններ՝ քայլելու, ուտելու, խմելու: Ընդունելության ժամանակ սանի ծնողի հետ կնքվում է պայմանագիր, որտեղ նշվում է վճարի չափը, մատուցվող ծառայությունը, կողմերի իրավունքները և պարտականությունները: Խմբերը գործում են կրթահամալիրի Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Խմբում սաների քանակը 20-25 է: Ծնողը կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում:

«Իմացումի հրճվանք» ծրագրի 5 տարեկանների զարգացման և ուսուցման խումբ ընդունվում է երեխան, որի հինգ տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում: Խմբում իրականացվող ծրագիրը քառամյա է: Խմբերը գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Ծնողը կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում: Խմբում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը։ Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքված է պայմանագիր:

«Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարան ընդունվում է երեխան, ում վեց տարեկանը լրացել է կամ լրանում է ընթացիկ տարում, 2-3-րդ դասարան՝ համապատասխան դասարանի երեխան (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով): Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում: Ծնողը կարող է ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի դասարաններում: Առաջին դասարանում ընդգրկվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար մարտի 25-29-ը, հունիսի 17-21-ը: Ուսումնական տարվա ընթացքում 1-3-րդ դասարան ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են երկարօրյա տարատարիք ճամբարը, ուսումնական արձակուրդների ժամանակ կազմակերպվող մուտքի ճամբարները: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցող սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքված է պայմանագիր:

4-5-րդ դասարան ընդունվում է համապատասխան դասարանի սովորողը: Դասարանները գործում են Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում: Ծնողը կարող է ընտրել դասարանը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի դասարաններում: Ընդունվել ցանկացողների համար կազմակերպվում է մուտքի ճամբար հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքված է պայմանագիր:

6-8-րդ դասարան ընդունվում է համապատասխան տարիքի սովորողը: Դասարանները գործում են կրթահամալիրի Միջին դպրոցում: Ընդունվել ցանկացողի համար կազմակերպվում է մուտքի ճամբար՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից, հանրապետության պետական ուսումնական հաստատությունների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար է երկարօրյա տարատարիք ճամբարը: Ընդունվողի համար ճամբարին մասնակցությունը պարտադիր է: Ճամբարին մասնակցած սովորողի ծնողի հետ սահմանված կարգով կնքված է պայմանագիր:

9, 10-12-րդ դասարան ընդունվում է համապատասխան դասարանի  սովորողը: Դասարանները գործում են կրթահամալիրի Ավագ դպրոցում, կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում: Ընդունվելու համար դիմողին առաջարկվում է ծանոթանալ նաև կրթահամալիրի քոլեջին,  իրականացվող մասնագիտական ուսուցման ծրագրերին։ Ընդունվելու համար պարտադիր է «Մուտք կրթահամալիր» ճամբարին մասնակցությունը: Ճամբարը կազմակերպվում է  Ավագ դպրոցում՝ հունիսի վերջին շաբաթը, օգոստոսի 20-ից, սովորողների՝ օրինակելի ուսումնական պլանով որոշված աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդների օրերին: Ուսումնական տարվա ընթացքում ընդունվել ցանկացողների համար մուտքի ճամբար են հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված նախագծային ուսուցման ստուգատեսի, կրթահամալիրային բաց նախագծի ստեղծագործական հավաքները, 3-5-օրյա արշավախմբային ճամբարները։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով դիմողի համար ճամբարի մասնակցության անհատական պլան է կազմվում, նրա հետ աշխատում են նաև մանկավարժության աջակցության մասնագետներ։

Ճամբարի մասնակցությունը էլեկտրոնային գրանցում է ստանում, արդյունքներն ամփոփվում են սահմանված ձևաթղթով և սովորողի բլոգում։ Գրանցվում են՝

  • հեղինակային կրթական ծրագրի սովորողին անհրաժեշտ պարագաների և պիտույքների առկայությունը, այդ թվում՝ դպրոց բերվող անհատական համակարգիչ, տանը՝ համացանց, անհատական թվային այլ միջոցներ, անհատական ուսումնական պլանով որոշված դասընթացներին անհրաժեշտ գործիքներ,
  • սովորողի ներառման ցուցանիշներ, այդ թվում նաև՝ քայլելու, բարձունք հաղթահարելու, ինքնասպասարկման, հանրօգուտ աշխատանքի.
  • սովորողի հրապարակած հաշվետվությունը, դպրոցի ընտրության հիմնավորումը։

Դրա հիման վրա ճամբարին մասնակցած սովորողի հետ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s