Առանձնահատուկը կրթահամալիրում

nor_mskh_6Ստեղծողի մոբիլ դպրոց։
Ստեղծագործ անհատի կրթական պատվեր,  անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։
Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով

ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծել է ՀՀ կառավարությունը 1989թ., վերակազմակերպել 2003թ. (N 361­Ն որոշում)։ Կրթահամալիրի կանոնադրությամբ (պետական գրանցման վկայական N03Ա059272, փոփոխությունները՝ 2017թ.) որոշված են նրա գործունեության նպատակը և առարկան։ Կրթահամալիրում պետական պատվերով մշակվում, կազմակերպվում, տարածվում են հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական,  լրացուցիչ հեղինակային կրթական ծրագրեր։

  1. Ուսումնական հաստատությունները
  • Դպրոց-պարտեզներ՝ 2-4 տարեկանների, 5 տարեկանների խմբեր, 1-3-րդ, 4-5-րդ դասարաններ։
  • Միջին դպրոց՝ 6-8-րդ դասարաններ։
  • Ավագ դպրոց՝ 9-րդ դասարաններ, 10-12-րդ դասարաններ։
  • Քոլեջ՝
    նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական ծրագրերի խմբեր,
    2-5 տարեկանների խմբեր,
    4-12-րդ դասարանցիների ընտրությամբ արհեստների ուսուցում։

Սովորողների ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական։

  1. Հանրակրթական ծրագրերը
  • 2-5 տարեկանների
  • 5 տարեկանների ուսուցման
  • 1-3-րդ դասարաններ
  • 4-5-րդ դասարաններ
  • 6-8-րդ դասարաններ
  • 9-րդ դասարան
  • 10-12-րդ դասարաններ

Սահմանված կարգով՝ 5 տարեկանների ուսուցման ծրագրի սովորողը 6 տարեկանում շարունակում է ուսումնառության երկրորդ տարվա ծրագրով կամ սկսում է ուսումնառությունը 6 տարեկանների ծրագրով։

  1. Հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններ
  • Ուսումնական տարին կազմված է 4 շրջանից։ 2-րդ և 4-րդ շրջանները նախագծային ուսուցման, ճամբարային կազմակերպման շրջաններ են։
  • Ուսումնական պլանների հիման վրա կազմվում են սովորողների անհատական ուսումնական պլանները։ Սովորողները ընտրում են նախասիրությունների զարգացման դասընթացներ`
    • 1-3-րդ դասարանում՝ «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր,
    • 4-5-րդ դասարանում՝ մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպանի, այգեգործի, դիզայների, քանդակագործի, թատերական գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն, կինո-ֆոտոգործ, երաժշտություն (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա,
    • 6-9-րդ դասարանում՝ առարկայական նախագծեր` քերականության, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո-ֆոտոյի, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն)-թարգմանչության, կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, ոսկերչի, պատմաբան-հնագետ-ազգագրագետի, երգչախմբային, մարզական, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, պարտիզպանի, այգեգործի, խոհարարության, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության) գործունեություն,
    • 10-12-րդ դասարանում՝ անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, պարսկերեն, հայոց լեզվի քերականություն, աշխարհագրություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, հայոց պատմություն, քիմիա, ֆիզիկա, գծանկար, գունանկար, կոմպոզիցիա, գծագրություն-նախագծում, քանդակ, դերասանի վարպետություն-բեմական խոսք, համակարգչային գրաֆիկական ծրագրեր, մուլտիպլիկացիա, մոնտաժ, լուսանկարչություն, օպերատորական գործ, ռեժիսուրա և բեմական գործ, սոլֆեջիո, կերպարվեստ և դիզայն, խեցեգործություն, ոսկերչություն, կար և մոդելավորում, գործվածք-գորգ-կարպետագործություն, հասարակական սնունդ, համակարգիչների շահագործում, վարսավիրություն և դիմահարդարում, հրատարակչական գործ, պարտեզապուրակային գործ, այգեգործություն, ատաղձագործություն, երկրագործություն։
  • 6-12-րդ դասարաններում ֆիզկուլտուրան սովորողների ընտրությամբ մարզական ակումբ է՝ նետաձգության, սուսերամարտի, մարմնամարզության, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի, սեղանի թենիսի, հեծանվավարության, հրաձգության։
  • 6-9-րդ դասարանում ուսուցանվող մի օտար լեզու ռուսերենն է։ Երկրորդ օտար լեզուն սովորողն ընտրում է առաջարկվող ցանկից՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն։
  • 10-12-րդ դասարանում սովորողն ընտրում է օտար լեզուն (լեզուները)՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, ռուսերեն, վրացերեն, թուրքերեն, պարսկերեն։
  • 10-12-րդ դասարանում սովորողն ընտրում է դասընթացը վարող ուսուցչին։
  • 6-12-րդ դասարանում նախասիրությունների զարգացման ակումբի ընտրություն առաջարկվող ցանկից, նոր ակումբ ձևավորելու հնարավորություն։
  • Ուսումնական պլանով որոշված են նաև՝
    • համադպրոցական (ընդհանուր) պարապմունքները,
    • ինքնասպասարկման, շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը։
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, ուսումնական նախագծերով։
    Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծի բաղկացուցիչն են:
  • Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով, տանն ունեն համացանց: Կրթահամալիրի ամբողջ տարածքում՝ մասնաշենքերի ներսում, դրսում, անընդհատ հասանելի համացանց կա։
  • Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը։ Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
  • Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է նաև հեռավար, տնային ձևերով։
  • Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր
    • 1-3-րդ դասարաններում՝ առանց գնահատանիշի, սահմանված կարգով լրացվող բնութագրով։
    • 4-12-րդ դասարանում՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբների, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։
    • 4-րդ դասարանում՝ ուսումնական գործունեության արդյունքների ուսումնասիրություն-ստուգատես՝ ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ստուգումներ, մարզական՝ լողի, հեծանվավարության, մարմնամարզական, վազքի, բլոգային գործունեության, տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական, բնագիտական, հայրենագիտական գործունեության ցուցանիշներ։
  • Դասարանից դասարան սովորողները փոխադրվում են հեղինակային կրթական ծրագրով սահմանված կարգով՝ առանց կրկնելու դասարանը։ Ուսումնառության պայմանագրով որոշված պարտականությունները չկատարող սովորողի հետ պայմանագիրը լուծվում է դպրոցի կողմից։
  1. Ուսումնական պլանի կազմակերպում
  • Դասացուցակ՝ անհատական ուսումնական պլանի հիման վրա։
  • Դասարանների, ուսումնական խմբերի փոփոխություն ուսումնական օրվա մեջ։
  • Տարատարիք նախագծեր։
  • Տարբեր դպրոցների սովորողներից կազմված նախագծային խումբ։
  • Ուսումնական օրվա մեջ կրթահամալիրի տարբեր մասնաշենքերում պարապմունքներ։
  • Արտագնա պարապմունքներ։
  1. Հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատող
  • կրթահամալիրում ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով իրականացվող հեղինակային կրթական ծրագրի ստեղծողը՝ մշակողը, կազմակերպողը, տարածողը (հետազոտող, թարգմանող, խմբագիր, բլոգավար, մենթոր, վերապատրաստող դասավանդող).
  • հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով որոշված նախագծերի, ուսումնական ճամբարների, ստեղծագործական հավաքների հեղինակ-կազմակերպիչ.
  • հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված՝ սովորողների ընտրությամբ այնպիսի գործունեություն, ակումբ, դասընթաց ծրագրող-վարողներ, որոնց համար մանկավարժական բուհերը մասնագետներ չեն պատրաստում.
  • 6-րդ դասարանից սկսած՝ սովորողների ընտրությամբ մարզական ակումբների ղեկավարներ, այդ թվում՝ նետաձգության, սուսերամարտի, ձիավարության, հրաձգության, հեծանվավարության մարզիչներ՝ մարզական ֆեդերացիաների երաշխավորությամբ.
  • կրթահամալիրում իրականացվող միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով դասախոսներ, ուսվարպետներ,
  • նախագծերի ղեկավարներ։
    Հեղինակային կրթական ծրագրով մշակված է կրթահամալիրի մանկավարժական աշխատողի ընտրության բաց համակարգ։